Իսկ դու կարո՞ղ ես 60 րոպեի ընթացքում հաղթել քվեսթը, եթե այո՝ ուրեմն արի՛ GAME OF QUEST


Քաղաքում հայտնվել է հանցագործների խումբ։ Բոլորը խուճապի մեջ են, քանի որ ամեն օր կատարվում է նոր հանցագործություն։ Ոստիկանները ամիսներ շարունակ փորձում են ինչ-որ ձև դուրս գալ նրանց հետքի վրա և ահա բախտը նրանց ժպտաց։ Ոստիկաններին հաջողվեց բացահայտել հանցագործների խմբի թաքստոցը։ Իսկ դուք դետեկդիվների խումբ եք, ովքեր պետք է փորձեն ինչ որ բան իմանալ նրանց մասին, որը կօգնի գտնել նրանց և ձեռբակալել:
Գրավիտի Ֆոլզ քաղաքից ոչ հեռու, անտառի խորքում, թաքնված էր մի հին և լքված խրճիթ: Այն նշված չէր քարտեզի վրա, և ոչ ոք այլևս չէր հիշում, թե ով և ինչ նպատակով էր այն կառուցել։
Դուք՝ ընկերների մի խումբ, որոշում եք ներս մտնել և բացահայտել այս խորհրդավոր տեղի գաղտնիքները։
Դուռը բացելով և ներս մտնելով՝ ձեզ դիմավորում է սառը լռություն ու մթությունը։ Սակայն հենց որ դուք անցնում եք շեմը, դուռը հանկարծ փակվում է ու կողպվում։ Այժմ դուք մեկուսացված եք արտաքին աշխարհից։
Ոչ ոք չգիտի, թե որտեղ եք, և օգնություն սպասելը անիմաստ է։ Ձեր միակ հույսը դուք ինքներդ եք՝ պետք է բացահայտեք այդ խրճիթի գաղտնիքները և գտնեք ելքի բանալին, քանի դեռ ուշ չէ։
Լամբերտների ընտանիքը տառապում էր չար հոգիների մշտական ներկայությունից։ Ամեն օր նրանք տարբեր հոգիներ էին տեսնում, որոնցից ամենասարսափելին սև շորերով մի կին էր, որի հայացքը միայն սարսափ էր ներշնչում։ Չիմանալով, թե ինչ անել այս իրավիճակում, նրանք դիմեցին Էրիս անունով էքստրասենսին՝ խնդրելով օգնել ու վտարել այդ չար հոգիներին։ Իսկ դուք՝ հոգիներ որսացողներ եք, ում Էրիսը հանձնարարել է գտնել այդ հոգիներին և ոչնչացնել նրանց՝ ինչ գնով էլ լինի։